Բաժիններ՝

Հնդիկները ծեծել են երևանյան «Սթար» բար-սրճարանի տնօրենին, ապա կրակել՝ վնասելով մուտքի դուռը. Shamshyan.com

Նոյեմբերի 23-ին վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ժամը 01։30-ի սահմաններում Նալբանդյան փողոցի 29 հասցեում գործող «Սթար» բար-սրճարանում 50-ամյա Ալբերտ Գ-ն դիտողություն է արել բար-սրճարանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին, որպեսզի նրանք չշարունակեն գոռգոռալ և հայհոյանքներ հնչեցնել, սակայն Հնդկաստանի մի քանի քաղաքացիներ ոչ միայն չեն ենթարկվել Ալբերտ Գ-ի դիտողություններին, այլև սկսել են շարունակել հնչեցնել հայհոյանքներ, այնուհետև զենք են պահել նրա ուղղությամբ, կրակել ու վնասել մուտքի դռան ապակին և հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։

Ոստիկանության կենտրոնական բաժին է բերման ենթարկվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, ժամանակավորապես Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի հանրակացարաններից մեկում բնակվող, 27-ամյա Աջայ Ռեջինդոռի Կումարը։

Կայքի տեղեկություններով՝ Ալբերտ Գ-ն աշխատում է «Դիվորտեքս Արմ» ՍՊԸ-ում՝ որպես գործադիր տնօրեն։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս