««Մանչեսթեր Սիթիին» չի հետաքրքրում, թե ինչ է տեղի ունենում «Լիվերպուլի» և «Լեսթերի» հետ»․ դե Բրույնե
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի շրջանակներում «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1):
«Հանդիպման սկզբում մենք մի քանի պահ ունեինք, բայց չկարողացանք գոլ խփել: «Չելսին» խփեց, բայց մենք պատասխանեցինք երկու արագ գոլով: Այո, երկրորդ խաղակեսում նրանք ավելի շատ էին տիրում գնդակին, բայց մենք ստեղծեցինք ավելի վտանգավոր պահեր:
Մեզ չի հետաքրքրում, թե ինչ է տեղի ունենում մյուս թիմերի՝ «Լիվերպուլի», «Լեսթերի», «Չելսիի» հետ: Մենք պետք է շարունակենք աշխատել: Նախորդ երկու տարիների ավարտից հետո մենք հասկանում ենք, որ անելիքներ շատ ունենք»,- ասել է դե Բրույնեն:
Սիրարփի Աղաբաբյան