«ԼՂ հիմնախնդրի կարգավորման ծրագիրը պետք է համապատասխանի ներքին տեղահանված անձանց և փախստականների իրավունքին՝ վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր». Զախարովա

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման  ու փախստականների՝ նախկին բնակության վայրեր հնարավոր վերադարձի մասին հարցին:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններում բազմիցս մատնանշվել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ծրագիրը պետք է համապատասխանի ներքին տեղահանված անձանց և փախստականների իրավունքին՝ վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր: Այս պահին բանակցային գործընթացն ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով, և եթե համապատասխան կամ որևէ այլ պայմանավորվածություններ ձեռք բերվեն երկու պետությունների միջև, մենք մեր կողմից կաջակցենք այդ պայմանավորվածություններին»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս