 
                        Հայտնի է Թութանհամոնի մահվան հավանական պատճառը
 
                                    Հին եգիպտական փարավոն Թութանհամոնը մահացել է արյան թունավորման հետևանքով, որը նա ստացել է ոտքի կոտրվածքի ժամանակ: Այս մասին հայտարարել է եգիպտացի հնագետ Զահի Հավասը, հայտնում է Daily Star-ը:
Ըստ գիտնականի՝ Եգիպտոսի 19-ամյա կառավարչի մահվան պատճառի հարցը մնում է բաց, քանի որ նրա մարմնի վրա առկա վնասվածքները միաժամանակ հղում են և մահափորձի, և դժբախտ պատահարի:
Հետազոտողի խոսքով՝ Թութանհամոնը կոտրել է ոտքը՝ ընկնելով կառքից, և այս դեպքից երկու օր անց մահացել է վարակի հետևանքով: Այս վարկածը անուղղակիորեն հաստատվում է փարավոնի ԴՆԹ-ի վերաբերյալ վերջին հետազոտությունների արդյունքում:
«Շուտով մենք կպարզենք, ունեցե՞լ է նա վարակ, թե՞ ոչ: Եթե եղել է, դա կհաստատի այն միտքը, որ նա մահացել է դժբախտ պատահարի հետևանքով, այսինքն՝ ընկել է կառքից»,- ասել է գիտնականը:
Ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն հաջորդ տարի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        