Համացանցում հերթական սուտ տեղեկությունն են տարածում․ Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը գրել է, որ համացանցում հերթական սուտ տեղեկությունն են տարածում, թե իբր ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը նոյեմբերի 15-ին ներկա է գտնվել «Վերնատուն» կոչվող հավաքին:
«Տեղեկացնեմ ձեզ, որ Կ.Զատուլինն այդ օրը ինձ հետ գտնվել է Հունաստանում` Աթենք քաղաքում, և մասնակցել է ուղղափառության համաժողովին:
Մի հավատացեք ամեն տեղեկության, ինչ տեսնում և կարդում եք համացանցում, օգտվեք ստուգված ինֆորմացիայի աղբյուրներից»:
Հարգելի ընկերներ, համացանցում հերթական սուտ տեղեկությունն են տարածում, թե իբր ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին…
Gepostet von Alen Simonyan am Sonntag, 17. November 2019