Աշնանային և ձմեռային շրջանում ՀԿԵ-ն ուղևորներին առաջարկում է օգտվել միջքաղաքային էլեկտրագնացքների ծառայություններից
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տարվա աշնանային և ձմեռային շրջանում առաջարկում է օգտվել Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արաքս-Երևան և Երևան-Գյումրի-Երևան միջքաղաքային էլեկտրագնացքների ծառայություններից:
Էլեկտրագնացքները հագեցած են ջեռուցման համակարգերով, իսկ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին աշխատող Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսը ունի նաև կլիմատ-կոնտրոլ համակարգ և անվճար ինտերնետ-կապ: Էքսպրեսի ուղևորության տևողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե, իսկ մեկ տոմսի արժեքը կազմում է 2500 դրամ:
Բոլոր մերձքաղաքային էլեկտրագնացքների (բացի Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսի) տոմսերը վաճառվում են երկաթուղային կայարանների տոմսարկղերում և անմիջապես գնացքներին: Սովորական էլեկտրագնացքների տոմսեր նախապես գնելու, պատվիրելու կամ ամրագրելու անհրաժեշտություն չկա, քանի որ միշտ առկա են ազատ տեղեր:
Էքսպրեսի տոմսերը կարելի է գնել գնացքի մեկնման օրերին Երևանի և Գյումրիի կայարանների տոմսարկղերում: Հնարավոր է գնել նաև հետադարձի տոմս (սակայն յուրաքանչյուր էլեկտրագնացքի տեղերի 50%-ից ոչ ավելի):
Օնլայն տարբերակով ներհանրապետական էլեկտրագնացքների տոմսերը չեն վաճառվում: Գնացքների չվացուցակներին, տոմսերի գներին և այլ անհրաժեշտ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ Հարավկովկասյան երկաթուղու պաշտոնական կայքի, «Ուղևորափոխադրումներ» բաժնում: