Բաժիններ՝

Դավիթ Սանասարյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակում

Անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը վկայի կարգավիճակում հարցաքննվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:

«Անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Սանասարյանը վկայի կարգավիճակում հարցաքննվել է»,- ասաց Հարությունյանը:

Անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի վարույթում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս