Բարտոմեուն նշել է՝ ինչքան Մեսսին կմնա «Բարսելոնայում»
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն մեկնաբանել է թիմի ավագ Լիոնել Մեսսիի ապագան:
«Իհարկե, բոլոր կողմերը ցանկանում են, որ Լեոն թարմացնի պայմանագիրը, եթե նա ուժ ունենա և հավակնություններ պահպանի:
Ի վերջո, նա է կայացնելու որոշումը: Նա վաստակել է ընտրելու իրավունք, թե երբ ավարտի կարիերան: Բայց, ինչպես ավելի վաղ ասել էր, նա ցանկանում է ավարտել կարիերան հենց «Բարսելոնայում»:
Հաջորդ երկու-երեք մրցաշրջանները մեր առաջնորդը կշարունակի մնալ Լեո Մեսսին: Անկասկած, նա դեռ շատ երիտասարդ է և լի ամբիցիաներով:
Այսպիսով, Մեսսին կխաղա «Բարսայի» կազմում ևս երկու, երեք, չորս կամ հինգ տարի: Ես կասկած չունեմ:
Ես կասկած չունեմ, որ Մեսսին կապի մեջ կմնա «Բարսելոնայի» հետ մինչև իր կյանքի վերջը և իր ֆուտբոլային կարիերայի ավարտը:
Նախ՝ քանի որ նա պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստն է և խաղացել է այստեղ: Կասկածում եմ, որ որևէ մեկը կկարողանա կրկնել Մեսսիի նվաճումները կամ ռեկորդները, ինչպես նաև նրա տաղանդը, առաջնորդության որակը և գերադասելիությունը համաշխարհային ֆուտբոլում:
Այսպիսով, նա կմնա կապված «Բարսելոնայի» հետ իր ողջ կյանքի ընթացքում: Ոչ մի կասկած չկա»,- նշել է Բարտոմեուն։
Սիրարփի Աղաբաբյան