Բաժիններ՝

Քիշնևի նոր քաղաքագլուխ է ընտրվել սոցիալիստ Իոն Չեբանը

Քիշնեւի քաղաքագլխի ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել ռուսամետ Սոցիալիստների կուսակցությունից խորհրդարանի փոխխոսնակ Իոն Չեբանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ բոլոր արձանագրությունների տվյալների ամփոփումից հետո Չեբանը հավաքում է ձայների 52,39 տոկոսը այն դեպքում, երբ «Արժանապատվություն եւ ճշմարտություն» Պլատֆորմ» եվրոպամետ կուսակցության առաջնորդ, 2018 թվականին քաղաքապետի վաղաժամկետ ընտրությունների հաղթող Անդրեյ Նեստասեն՝ 47,61 տոկոսը:

Չեբանին հաղթանակի առթիվ արդեն շնորհավորել են Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը եւ խորհրդարանի ղեկավար, Սոցիալիստների կուսակցության առաջնորդ Զինաիդա Գրեչանին:
Նոյեմբերի 3-ին կայացել է Քիշնեւի քաղաքագլխի ընտրությունների երկրորդ փուլը: Նաեւ ղեկավարներ են ընտրել Մոլդովայի եւս 384 բնակավայրում: ԿԸՀ-ում հայտնել են, որ չեն գրանցվել զանգվածային խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա:

Մինչդեռ Նեստասեն հրաժարվել է շնորհավորել իր ընդդիմախոսին եւ լրագրողներին հայտարարել է, որ «ընտրությունների արդյունքները մեծ հարցեր են առաջացնում»: Նստասեն չի բացառել, որ ինքը կարող է վիճարկել քվեարկության արդյունքները:

Քիշնեւի քաղաքագլխի ընտրություններին մասնակցել է ընտրողների 37,78 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս