Բաժիններ՝

ՄԱԿ-ի ԱԽ-ն ԵՄ-ի երկրների պահանջով կքննարկի Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 16-ին կոնսուլտացիաներ կանցկացնի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության շուրջ: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության աղբյուրը, քննարկման նախաձեռնողներ են հանդես եկել Բելգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Լեհաստանը, այսինքն՝ Եվրամիության՝ ԱԽ-ում ներկայացված բոլոր երկրները:

«Բելգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Լեհաստանը պահանջել են Թուրքիայի ռազմական գործողությունը քննարկել չորեքշաբթի օրը պլանավորված կոնսուլտացիաների ընթացքում»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտնել է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն սկսելու մասին: Նրա խոսքով՝ այդ գործողության նպատակը քուրդ զինյալների եւ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարն է Սիրիայի հյուսիս-արեւելքի սահմանամերձ շրջաններում: Պլանի համաձայն, հիմնական խնդիրը զինյալներից ազատ գոտու ստեղծումն է Սիրիայի տարածքում Եփրատ գետից մինչեւ Իրաքի սահմանը:

Ինչպես ասված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերի՝ հոկտեմբերի 14-ին տարածված հայտարարության մեջ, Սիրիայի հյուսիս-արեւելքում Թուրքիայի ռազմական գործողությունը խոչընդոտներ է ստեղծում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար եւ հանգեցրել է այդ խմբավորման՝ կալանքի տակ գտնվող բազմաթիվ զինյալների ազատման: «Չնայած ԱՄՆ-ի ու միջազգային հանրակցության առարկություններին ու բազմաթիվ նախազգուշացումներին, Թուրքիայի նախագահը հրաման տվեց Սիրիայի հյուսիս միակողմանի ներխուժման մասին, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, ավերածությունների, մեծ թվով փասխտականների, անվտանգության մակարդակի իջեցման եւ ամերիկացի զինվորականների համար հավելյալ սպառնալիքի»,- նշել է նա:

Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ «այդ անթույլատերլի ներխուժումը» վիժեցրել է ԻՊ-ի ջախջախմանն ուղղված միջազգային ջանքերը, ինչպես նաեւ «հանգեցրել է ԻՊ-ի կալանավորված բազմաթիվ վտանգավոր զինյալների ազատման»:

«Թուրքիայի միակողմանի գործություններն ավելորդ էին ու չմտածված,- նշել է Պենտագոնի ղեկավարը:- Նախագահ Էրդողանը լիակատար պատասխանատվություն է կրում հետեւանքների համար, այդ թվում՝ ԻՊ-ի հնարավոր վերածնման , հնարավոր ռազմական հանցագործությունների եւ սաստկացող հումանիտար ճգնաժամի համար»:
Հոկտեմբերի 14-ին նախագահ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որն, ի թիվս այլ բաների, Պետդեպարտամենտին եւ ֆինանսների նախարարությանը թույլ էէ տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար:

Այդ հրամանագրի հիման վրա Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի ազգային պաշտպանության եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության, այդ գերատեսչությունների ղեկավարներ Հուլուսի Աքարի եւ Ֆաթիհ Դոմնեզի, ինչպես նաեւ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի դեմ:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում հայտարարել են, որ պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի կառավարության պաշտոնյաների, ինչպես նաեւ պետական կորպորացիաների դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս