Բաժիններ՝

Ճարտարապետության և քաղաքաշինության հետ կապված ֆանտաստիկ  չափերով խնդիրներ կան. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Այսօր Ճարտարապետական համալսարանում  մեկնարկեց «Ճարտարապետություն և շինարարություն արդի խնդիրներ» խորագրով 11-րդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Իտալիայի, Չեխիայի, Իրանի և Վրաստանի համաշխարհային ճանաչում ունեցող ճարտարապետներ և շինարարներ։

Համաժողովի ընթացքում ներկայացվեցին «Շինարարություն-տեխնոլոգիաներ», «Բնապահպանական ճարտարագիտություն», «Ժամանակակից նյութերի կիրառությունը ճարտարապետության մեջ» և այլ խորագրերով զեկույցներ։
Գիտաժողովի շրջանակներում Ճարտարապետական համալսարանում ներկայացվել էր նաև համալսարանի ուսանողների և դասախոսների աշխատանքների ցուցադրություն։

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում ճարտարապետության և քաղաքաշինության հետ կապված խնդիրներին՝ դժվարացավ դրանցից որևէ մեկն առանձնացնել: Նա միայն նշեց, որ ոլորտում կան ֆանտաստիկ  չափերով խնդիրներ։

«Աշխարհը շատ է առաջ գնացել, վերջին 20 տարին մեծ վերընթաց ապրեց ճարտարապետաշինարարական գիտությունը, բայց, ցավոք, մեզ մոտ այդ արձագանքները շատ թույլ են։ Նման գիտաժողովներով նախ՝ համար մեկ խնդիրն այն է, որ հասնենք այն աստիճանի, ինչ որ հասել է աշխարհը, և երկրորդը՝ առաջ անցնել, այսինքն՝ գան ու մեզանից սովորեն, թե ինչպես է պետք կառուցել»,- նշեց Վ. Վերմիշյանը։

Նշենք, որ այս գիտաժողովն անցկացվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս