Բաժիններ՝

Պուչդեմոնը մղձավանջային է համարել դատավճիռը Կատալոնիայի քաղաքական գործիչների նկատմամբ

Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը մղձավանջային է համարել Իսպանիայի Գերագույն դատարանի դատավճիռը անկախության շարժման առաջնորդների նկատմամբ: Համապատասխան հայտարարությունը նա հոկտեմբերի 14-ին արել է Twitter-ում։

«Ընդհանուր առմամբ հարյուր տարվա բանտարկություն: Ինչպիսի մղձավանջ»,-գրել է Պուչդեմոնը: «Հարկավոր է հակազդել,-ճշտել է նա:-Հանուն մեր որդիների ու դուստրերի ապագայի: Հանուն ժողովրդավարության: Հանուն Եվրոպայի: Հանուն Կատալոնիայի»:

Դատարանի վճռի համաձայն, Կատալոնիայի քաղաքական գործիչները, որոնք մասնակցել են 2017 թվականին տարածաշրջանի անկախության շուրջ հանրաքվեի կազմակերպմանը, դատապարտվել են մինչեւ 13 տարի բանտարկության: Գործով անցնող անկախության շարժման առաջնորդների մի մասը մեղավոր է ճանաչվել խռովություն հրահրելու եւ վատնումների մեջ: Առավելագույն ժամկետն ստացել է ինքնավար մարզի կառավարության ղեկավարի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:ֆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս