Բաժիններ՝

Կրեմլը հայտնել է, թե երբ Ռուսաստանը կվերականգնի ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ

Վրաստանի հետ Ռուսաստանի ավիահաղորդակցությունը կվերականգնվի, երբ ակնհայտ կդառնա, որ երկու երկրների հարաբերություններում տեղի չի ունենա վերադարձ «ագրեսիվ հուն»: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«(Թռիչքների վերականգնումը կարելի է սպասել այն ժամանակ), երբ իրադրությունն ակնհայտ կլինի ագրեսիվ հուն չվերադառնալու տեսակետից,-նշել է նա:-Կարելի է արձանագրել շփման առաջին օրինակները. դուք գիտեք արտաքին գործերի երկու նախարարների հանդիպման մասին, որը վերջերս կայացել է Նյու Յորքում, ինչը դրական փաստ է»:

Դրա հետ մեկտեղ Պեսկովը նշել է, որ այդ հանդիպումը Թբիլիսիում առանձին քաղաքական գործիչներ «սվիններով» են ընդունել: «Այժմ պարզապես հարկավոր է զինվել համբերությամբ եւ ֆիքսել այն պահը, որը հարմար կդառնա ավիահաղորդակցության վերականման համար»,-հավելել էԿրեմլի ներկայացուցիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս