Ֆելիքս Ցոլակյանը պնդում է՝ ինքն է երաշխավորել Արթուր Վանեցյանին ԱԱԾ պետ նշանակելու հարցում և չի փոշմանել

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ հանդիպմանը հրաժարվեց մեկնաբանել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին հայտարարությունը՝ ասելով, որ մեկնաբանում է միայն սեփական հայտարարությունն ու խոսքերը։

Միաժամանակ Ցոլակյանն ընդունեց՝ Վանեցյանին այդ պաշտոնում նշանակվելու հարցում ինքն է երաշխավորել։

«Այո, ես եմ երաշխավորել, դուք ճիշտ եք, բայց որևէ մեկի հայտարարություն չեմ մեկնաբանում»,- շեշտեց նա՝ հավելելով, որ իր երաշխավորման համար չի փոշմանել։

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս