Բաժիններ՝

Եվրամիությունը պատասխան միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի կողմից մաքսերի սահմանմանը. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հանդես է եկել հօգուտ այն բանի, որ Եվրամիությունը պատասխան միջոցներ ձեռնարկի ԱՄՆ-ի իշխանությունների կողմից ԵՄ-ի երկրների ապրանքների ու ծառայությունների վրա մաքսատուրքերի սահմանման դեպքում: Այդ մասին նա հայտարարել է Funke մեդիախմբին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 4-ին:

«ԵՄ-ն այժմ պետք է արձագանքի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության հավանությունից հետո, թերեւս, տուգանային մաքսեր սահմանի իր կողմից»,-ասել է նախարարը: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը «մերժեց փոխընդունելի որոշման գալու ԵՄ-ի առաջարկը եւ դրա փոխարեն գնաց առճակատման ճանապարհով»: «Մենք դա ճիշտ չենք համարում, քանի որ դրա համար վճարելու են աշխատողներն ու սպառողները Ատլանտիկայի երկու կողմում»,-նշել է Մաասը:

ԱԳ նախարարն ընդգծել է, որ Եվրոպան առաջվա պես պատրաստ է ԱՄՆ-ի հետ համատեղ մշակել ավիաարդյունաբերության սուբսիդավորման ընդհանուր կանոններ: Ինչպես հոկտեմբերի 2-ին հայտնել է CNBC ամերիկյան հեռուստաալիքը, վկայակոչելով առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցչի աշխատակազմին, Միացյալ Նահանգները մտադիր է ԱՀԿ-ի արբիտրաժի որոշման լույսով մաքսատուրքեր սահմանմանել Եվրամիության երկրներից ներմուծվող մարդատար ինքնաթիռների եւ գյուղատնտեսական արտադրանքի վրա:

Ինքնաթիռների համար մաքսատուրքերը կկազմեն 10 տոկոս, գյուղատնտեսական մի քանի անուն արտադրանքի եւ այլ ապրանքների համար՝ 25 տոկոս: Դրանք ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 18-ին: Հոկտեմբերի 2-ին ավելի վաղ ԱՀԿ-ի արբիտրաժը ԱՄՆ-ին թույլատրել է Եվրամիության երկրների ապրանքների ու ծառայությունների վրա մաքսեր սահմանմանել գրեթե 7,5 մլրդ դոլարի չափով այն բանի կապակցությամբ, որ ԵՄ-ի չի կատարել ավելի վաղ կազմակերպության կողմից ընդունված որոշումները, որոնք վերաբերում են Airbus կորպորացիայի սուբսիդավորմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս