Բաժիններ՝

Խաչիկ գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 52.2 հա խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 22-ին, ժամը 17:26-ին Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի «Կարմիր Սախկա» կոչվող տարածքում բռնկված հրդեհը մարվել է: Այրվել է մոտ 52.2 հա խոտածածկ տարածք:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին, ժամը 19:42-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում՝ «Կարմիր Սախկա» կոչվող տարածքում, խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել:

Սեպտեմբերի 21-ին, ժամը 12:00-ին հրդեհը մեկուսացվել է և սահմանվել է հերթապահություն: Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 52 հա խոտածածկույթ: Նույն օրը ժամը 17:20-ին տեղեկություն է հաղորդվել, որ ուժեղ քամու հետևանքով առաջացել է հրդեհի տարածման վտանգ: Պարզվել է, որ հայտնաբերվել են հրդեհի նոր օջախներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:34-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 14 փրկարար ծառայող և Խաչիկ գյուղի 11 բնակիչ:

Վերոնշյալ տարածքում երկու օր շարունակ իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ և սահմանվում է հերթապահություն: Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 52.2 հա խոտածածկույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս