Էրդողանը հանձնարարել է արագացնել ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման աշխատանքները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շրջաբերական է հրապարակել, որով հանձնարարել է համապատասխան մարմիններին թափ հաղորդել ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Այս մասին հայտնում է «Եվրանյուզ»-ը:
Նախագահ Էրդողանը կարևորել է, որ եվրոպական և թուրքական համապատասխան կառույցների միջև համագործակցությունը իրականացվի համերաշխության մթնոլորտում և շարունակական բնույթ կրեն: