Օդային աղետից անհետ կորել է Ֆիլիպինների ՆԳ նախարարը
Թեթև ինքնաթիռը, որում գտնվել է նաև Ֆիլիպինների ներքին գործերի նախարարը, ընկել է ծովը:
Ինչպես տեղեկացնում է Associated press գործակալությունը, Ֆիլիպինների տրանսպորտի և կապի նախարար Մանուել Ռոխասը տեղեկացրել է, որ Cessna մակնիշի ինքնաթիռը թռել է Սեբու կղզու օդանավակայանից:
Օդաչուն զգուշացրել է, որ պատրաստվում է արտակարգ վայրէջք կատարել, սակայն դա նրան չի հաջողվել. Ինքնաթիռն ընկել է ծովը:
Ուղևորներից մեկին հաջողվել է փրկվել` թռչելով ինքնաթիռից, սակայն նախարարի և մյուս ուղևորների ճակտագրի մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում: