Վրաերթ Ստեփանակերտ քաղաքում
Սեպտեմբերի 6-ին ժամը 12:25-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1968թ. ծնված Օ. Մ-ն, իրեն պատկանող «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով մայրաքաղաքի Ադմ. Իսակով փողոցի թիվ 4ա շենքի դիմացի կայանատեղի մուտք գործելու ժամանակ՝ հետընթաց կատարելով վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1939թ. ծնված Մ. Մ-ին։
Վրաերթի արդյունքում Մ.Մ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է
«Հանրապետական բժշկական կենտրոն»։ Նախնական տվյալներով վրաերթի պատճառ է հանդիսացել «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վերլուծությունները վկայում են, որ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների մեջ զգալի թիվ են կազմում նաև անզգուշության հետևանքով առաջացող պատահարները։
Հարգելի վարորդներ, հիշեք, որ ավտոմեքենան մեծ ռիսկայնություն պարունակող տեխնիկական միջոց է, ուստի հորդորում ենք այն վարելու ընթացքում ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և զգոնություն, խստորեն հետևել երթևեկության կանոններին` այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր, այնպես էլ ուղևորների և այլոց կյանքն ու առողջությունը։
ԱՀ ոստիկանություն