«Ես գոլֆիստ եմ: Այս մականունն ինձ ամբողջովին հարմար է». Բեյլ
«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը խոսել է քննադատության հանդեպ իր վերաբերմունքի մասին:
«Ես գոլֆիստ եմ: (Տիբո Կուրտուան մամուլին ասել էր, որ թիմի կազմում Բեյլի մականունը «գոլֆիստ» է): Լուսանկարը չե՞ք տեսել: Ես խոսել եմ այդ մասին Կուրտուայի հետ, նա ասաց, որ դա կատակ էր: Մարդիկ այս արտահայտությունը դուրս հանեցին համատեքստից, բայց, ճիշտն ասած, ես լիովին բավարարված եմ այս մականունով: Դա հիանալի է:
Ֆուտբոլն ինձ համար թիվ 1 մարզաձևն է: Ես վարձատրվում եմ այս խաղի համար և միշտ փորձում եմ անել լավագույնը: Իսկ գոլֆը հոբբի է, բոլորն էլ ունեն նման հոբբիներ: Գոլֆ խաղալու մեջ ոչ մի վատ բան չկա:
Մարդիկ այս պահը տարածում են, չնայած շատ ֆուտբոլիստներ խաղում են գոլֆ: Ինձ շատ դուր է գալիս դա: Դա ինձ օգնում է հանդարտվել դաշտի սահմաններից դուրս և ինձ հնարավորություն է տալիս փախչել ֆուտբոլից: Դա հիանալի է»,- ասել է Բեյլը
Սիրարփի Աղաբաբյան