Բաժիններ՝

«Նրանք ինձ քավության նոխազ դարձրին: Ես չեմ ասի, որ ուրախ եմ, բայց խաղում եմ». Բեյլ

«Ռեալի» և Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը խոսել է մրցաշրջանի սկզբի մասին:

«Ես հասկանում եմ, որ նրանք ինձ քավության նոխազ են դարձրել, և ես դա ընդունում եմ սրտանց, չնայած՝ գուցե դա ամբողջովին ճիշտ չէ:

Անցած մրցաշրջանի ավարտը հեշտ չէր, սա չի կարելի մերժել ոչ միայն ինձ, այլև թիմին:

Ես չէի ասի, որ ուրախ եմ խաղադաշտում, բայց խաղում եմ: Երբ ես դուրս եմ գալիս դաշտ, ես պրոֆեսիոնալ եմ և միշտ ամեն ինչ անում եմ՝  լինի ակումբը, թե հավաքականը:

Վստահ եմ, որ իրավիճակը չի լուծվել, ճիշտն ասած: Ես հավատում եմ, որ մենք ստիպված կլինենք խոսել այդ մասին «Ռեալի» հետ և գալ ինչ-որ եզրակացության:

Ինչ վերաբերում է հավաքականին, ապա մենք գիտենք, որ մենք ճնշման տակ ենք, քանի որ ամռանը մենք պարտվեցինք երկու հանդիպում: Մենք պատրանքներ չունենք, որ պետք է շատ խաղեր հաղթենք, մտածելակերպն ու մտածողությունը չեն փոխվում:

Մենք հասկանում ենք իրավիճակը և կանենք հնարավոր ամեն ինչ հաղթելու համար յուրաքանչյուր հաջորդ խաղում»,- ասել է Բեյլը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս