Մեսսին դիտարկում է 2020-ին «Նյուելս» տեղափոխվելու տարբերակը
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ Արգենտինայի առաջնություն:
TNT Sports-ի լրագրող Մարտին Կաստիլյան հայտնել է, որ 32-ամյա հարձակվողը դիտարկում է հաջորդ մրցաշրջանում «Նյուելս Օլդ Բոյզ» վերադառնալու տարբերակը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արգենտինացին կարող է չեղարկել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը