ԱՄՆ-ում ավելի քան 220 հազար մարդ առանց լույսի է մնացել «Դորիան» փոթորկի պատճառով
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի եւ Ջորջիայի նահանգների 220 հազարից ավելի բնակիչներ առանց էլեկտրականության են մնացել «Դորիան» փոթորկի պատճառով, որը մոլեգնում է երկրում: Այդ մասին հայտնել է Poweroutage.us. մասնագիտացված պորտալը:
Նշվում է, որ էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են ունեցել Հարավային Կարոլինայի 205 հազար բնակիչ, Ջորջիայի 15 հազար բնակիչ եւ Տեխասի ավելի քան 8 հազար բնակիչ:
Տեղի էներգետիկական ընկերությունները սոցիալական ցանցերում հայտնել են, որ աշխատում են լուծել ստեղծված խնդիրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: