Բաժիններ՝

Թուրքիայում իշխող ԱԶԿ անդամների թիվը նվազել է

Ըստ պաշտոնական տվյալների՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների թիվը 10 մլն 700 հազարից նվազել է 9 մլն 931 հազարի:

Այս մասին հայտնում է թուրքական «Գազեթե դուվար» լրատվամիջոցը:

Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը միաժամանակ նաև ԱԶԿ ղեկավարն է, հայտարարել է, որ չնայած կուսակցությունը լքած պաշտոնյաների թիվը կազմում է 290 հազար, այնուամենայնիվ ԱԶԿ անդամների թիվը գերազանցում է 10 միլիոնը:

Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը հուլիսի 8-ին հայտնել էր «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հեռանալու մասին: Նա համարվում է 2001թ. հիմնված այս կուսակցության համահիմնադիրներից մեկը: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Բաբաջանը Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ նոր կուսակցություն է հիմնելու: Բաբաջանի հեռանալուց հետո կուսակցությունում սկսվել է հրաժարականների մեծ ալիք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս