Լավրովը հրաժարվել է Չինաստանն ավագ եղբայր համարել Ռուսաստանի համար
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չի համաձայնել Մոսկվայի եւ Պեկինի մերձեցման քննադատների կարծիքին, որոնք Չինաստանը համարում են Ռուսաստանի «ավագ եղբայրը»: Այդ մասին նա հայտարարելէ «Իզվեստիա»-ում հրապարակված հարցազրույցում։
Ինչպես ընդգծել էնախարարը, Ռուսաստանը միշտ է հանդես է գալիս փոխադարձ շահի հիման վրա այլ պետությունների հետ հարաբերությունների կառուցման օգտին: Նա նաեւ նշել է, որ գործընկերոջ հետ հարաբերություններում օգուտ ստանալու համար անհրաժեշտ է փոխարենն ինչ-որ բան տալ: Հենց այդ կտրվածքով են, Լավրովի խոսքով՝ կառուցվում հարաբերությունները Պեկինի հետ, որոնք հասել են «աննախադեպ ռազմավարական մակարդակի», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: