«Ես հետապնդվել եմ քաղաքական մոտիվներով». Շիշկին

«Ես ուզում եմ ասել, որ ինձ և այդ մարդուն, որի մասին ասացիք, պետք չէ համեմատել, համեմատության եզրեր չկան: Նա մեղադրվում է՝ որպես հանցագործ, նույնիսկ Ռուսաստանը քաղաքական փախստականի կարգավիճակ չտվեց նրան, Հայաստանին չհանձնեց՝ առանց հիմնավորելու, խախտելով անգամ ՌԴ օրենսդրությունը, այդ մարդը ՌԴ-ի հետ կապ չունի: Նա միայն հատուկ ծառայությունների աշխատակից կարող էր լինել, քանի որ նման կերպ վարվում են միայն նման աշխատակիցների դեպքում: Սա իմ կարծիքն է»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստացած ռուս հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը՝ անդրադառնալով կարծիքներին, թե իրեն փախստականի կարգավիճակի շնորհումը ՀՀ-ի պատասխանն էր Ռուսաստանին՝ Միհրան Պողոսյանին ՀՀ չհանձնելու դիմաց: Շիշկինը նման համեմատություններն անընդունելի է համարում:

«Ինձ համար մի փոքր տարօրինակ է, որ Ձեր փորձագետները չեն ուսումնասիրել այդ հարցը, ՌԴ օրենսդրությունը և քննարկում են: Կրկնեմ, որ համեմատության եզրեր չկան, քանի որ ես հետապնդվել եմ՝ քաղաքական մոտիվներից ելնելով, վերջին ազատազրկումից հետո անմիջապես ինձ սկսել էին կրկին հետապնդել: ՄԻԵԴ 4 նյութ եմ ուղարկել, դրանք և իմ բոլոր մյուս փաստաթղթերը ներկայացվել են ձեր Միգրացիոն ծառայությանը: Ձեր Միգրացիոն ծառայության աշխատակիցներն ապշած էին այդ գործերի բովանդակությունից, քանի որ եղել է նույնիսկ գործ, որն իմ դեմ հարուցվել է, իբրև թե մեկ այլ երկրում կատարված հանցագործության համար՝ առանց նույնիսկ այդ երկիր հարցում ուղարկելու, թե այդ ժամանակահատվածում ես եղե՞լ եմ այնտեղ, թե՞ ոչ»,- ասել է նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս