Բաժիններ՝

Ջոնսոնը մտադիր է բրիտանական խորհրդարանի արտահերթ ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 15-ին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի արտահերթ ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 15-ին: Այդ մասին, կառավարության ղեկավարը հայտարարել է սեպտեմբերի 4-ին՝ պատասխանելով խորհրդարանի պատգամավորների հարցերին:

«Եթե այդ օրինագիծը, որը նշանակում է մեր գերի հանձնվելը, ընդունվի, ապա այս երկրի ժողովրդին հարկ կլինի հոկտեմբերի 15-ի համընդհանուր ընտրություններում հայտնել, թե ինչն է ինքը նախընտրում»,-ասել է վարչապետը:

Ջոնսոնի խոսքով՝ կառավարությունը պլանավորում է Brexit-ի շուրջ ԵՄ-ի հետ համաձայնության գալ մինչեւ Եվրամիության գագաթնաժողովը, որը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին:

«Բանակցությունների մեր ռազմավարությունն այն է, որ գործարքը կնքվի մինչեւ Եվրամիության՝ հոկտեմբերի 17-ի գագաթնաժողովը, եւ մեր երկիրը հանրակցությունից դուրս բերվի հոկտեմբերի 31-ին»,-ասել է նա:

Մինչդեռ, ինչպես ավելի վաղ հայտարարել է «Brexit-ի հարցերով ստվերային նախարար» Քիր Ստարմերը, Լեյբորիստական կուսակցությունը սեպտեմբերի 4-ին չի պաշտպանի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նախաձեռնությունը: «Մենք չենք պատրաստվում պարել Ջոնսոնի դուդուկի տակ: Մենք չենք քվեարկելու այսօր»,- ասել է Ստարմերը Sky News հեռուստաալիքի եթերում:

YouGov սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հարցման արդյունքները վկայում են, որ բրիտանացիների միայն երրորդ մասն է պաշտպանում ԵՄ-ի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց առաջ վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների անցկացումը:

Հարցման տվյալների համաձայն, Մեծ Բրիտանիայի բնակիչների միայն 35 տոկոսնէ արտահայտվել երկրում վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու օգտին, այդ նախաձեռնությանը դեմ է հարցման մասնակիցների 46 տոկոսը: Հարցվածների եւս 19 տոկոսը չի կարողացել վստահ պատասխան տալ հարցին: Հարցման ընթացքում սոցիոլոգները նաեւ պարզել են, թե բրիտանացիներն ինչպես կքվեարկեին վաղաժամկետ ընտրությունների դեպքում:

Արդյունքները ցույց են տվել, որ Միացյալ Թագավորության բնակիչների մոտավորապես 35 տոկոսը կաջակցեր թորիներին, իսկ 25 տոկոսն իր ձայնը կտար լեյբորիստների օգտին:

Ի պաշտպանություն լիբերալ-դեմոկրատների կարտահայտվեր մասնակիցների 16 տոկոսը: Brexit կուսակցությունը եւ «Կանաչների» կուսակցությունը կստանային ձայների 13 տոկոսը եւ 8 տոկոսը՝ համապատասխանաբար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս