Բաժիններ՝

Մխիթարյանը, Իկարդին, Նավասը. տրանսֆերային դեդլայնի փոփոխությունները

Եվրոպայի առաջատար առաջնություններում փակվեց ամառային տրանսֆերային պատուհանը: Վերջին օրերին տեղի ունեցան մի շարք փոփոխություններ:

1. ՊՍԺ-ն վարձակալել է Իկարդիին 70 միլիոն եվրոյով՝ գնման իրավունքով: Արգենտինացին մինչ այս երկարաձգել էր «Միլանի» հետ պայմանագիրը մինչև 2022 թվականի ամառը:

2. «Ռեալը» և ՊՍԺ-ն փոխանակեցին դարպասապահներին. Կեյլոր Նավասը տեղափոխվել է Փարիզ, իսկ Արեոլյան վարձակալությամբ տեղափոխվել է Մադրիդ:

3. «Ռոման» վարձակալել է Մխիթարյանին «Արսենալից»՝ 3 միլիոն եվրոյով, ինչպես նաև վարձակալել է Կալինիչին «Ատլետիկոյից»՝ 9 միլիոն եվրոյով և գնման հնարավորությամբ:

4. «Մանչեսթեր Յունայթեդը» 1,5 միլիոն եվրոյով «Պարմային» վաճառեց Դարմյանին: Մանչեսթերյան ակումբը 18 միլիոն եվրոյով գնեց «Միլանի» սաներից մեկին:

5. «Շախտյորը» ստորագրել է Կանոպլյանկային «Շալկեից»:

6. Հյուսիսկորեացի Խան Կվան Սոն տեղափոխվեց «Յուվենթուս»՝ «Կալյարիից»՝ 5 միլիոն եվրոյի դիմաց:

7. «Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը Ռաֆինյայի հետ և նրան վարձակալության տվեց «Սելտային»՝ 10 միլիոն եվրոյով և գնելու իրավունքով:

8. «Միլանը» վարձակալել է Ռաբիչին երկու տարով, իսկ «Այնտրախտը»՝ Անդրե Սիլվային:

9. Ֆալկաոն մեկնել է «Գալաթասարայ». երեք տարի ժամկետով պայմանագիր և տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս