Բաժիններ՝

Թրամփը Քելլի Դեգնանի թեկնածությունն է առաջարկել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Քելլի Դեգնանի թեկնածությունն է առաջադրել Վրաստանում նոր դեսպանի պաշտոնի համար: Այդ մասին սեպտեմբերի 3-ի երեկոյան հայտնել էՍպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց… Կալիֆոռնիայից Քելլի Դեգնանի թեկնածությունն առաջադրել Վրաստանում արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնի համար»,-ասված Է հաղորդագրության մեջ: Դեգնանի թեկնածությունը պետք է հաստատի Կոնգրեսի Սենատը:

Ինչպես ճշտում է մամուլի ծառայությունը, Դեգնանը ներկայում աշխատում է որպես Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի քաղաքական խորհրդական: Նա նաեւ զբաղեցրել է Իտալիայում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության փոխղեկավարի, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի գործադիր քարտուղարի տեղակալի եւ Կոսովոյում ԱՄՆ-ի դեսպանի տեղակալի պաշտոնները:

Վրաստանում ԱՄՆ-ի վերջին դեսպանը եղել է Յան Քելլին, որի լիազորությունների ժամկետը լրացել էր 2018 թվականի ապրիլին:

Ներկայում Թբիլիսիում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունը ղեկավարում է ժամանակավոր հավատարմատար Էլիզաբեթ Ռուդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս