Բաժիններ՝

«Ֆիորենտինայի» մարզական տնօրենը բացահայտել է «Ռեալի» նոր տրանսֆերը

«Սպորտինգի» 24-ամյա կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը տեղափոխվում է Մադրիդի «Ռեալ»:

Տրանսֆերի մասին հայտնի է դարձել «Ֆիորենտինայի» մարզական տնօրեն Դանիելե Պրադեի խոսքերից: Նրան հարցրել են «Սպորտինգի» խաղացող Ռաֆինյայի նկատմամբ իր ակումբի հետաքրքրության մասին: Պատասխանը եղել է այսպիսին.

«Ռաֆինյայի տրանսֆերը կարող է տեղի չունենալ, քանի որ «Սպորտինգն» արդեն մեծ վաճառք է իրականացրել: Բրունու Ֆերնանդեշը տեղափոխվում է «Ռեալ» 70 մլն եվրոյի դիմաց»:

Ավելի վաղ «Ռեալը» ստորագրել է Էդեն Ազարին, Լուկա Յովիչին, Էդեր Միլիտաոյին, Ֆերլան Մենդիին և Ռոդրիգոյին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031