Ճգնաժամը եվրոպացիներին հարկադրել է ավտոմեքենաներից անցնել մոտոցիկլետների
2019 թվականի առաջին կիսամյակում Եվրոպայում նոր ավտոմոբիլների վաճառքները 3,1 տոկոսով կրճատվել են: Դրա հետ մեկտեղ աճել է նոր մոտոցիկլետների եւ մոպեդների շուկան՝ 9,1 տոկոսով: Անցյալ տարի մոտոցիկլետները նույնպես աճ են ունեցել՝ շուրջ տասը տոկոսվ, իսկ ավտոմոբիլները մնացել են տեղում, ինչը, ինչպես գրում է Bloomberg-ը, թույլ է տալիս խոսել ձեւավորված միտման մասին։
Եվրոպայում մեծ մոտոցիկլետների խոշորագույն արտադրող՝ Ավստրայի KTM-ի ղեկավար Շտեֆան Պիրերը նշել է, որ դինամիկան մեծապես կապված է այն բանի հետ, որ երիտասարդներն այլեւս տարված չեն ատոմոբիլներով, իսկ շատերը չեն կարողանում դրանք թույլ տալ իրենց:
Իտալիայի՝ սկուտերների եւ մոպեդների արտադրող Vespa-ն հայտնել է, որ երկանիվ տրանսպորտի իր վաճառքները կես տարում աճել են 5,9 տոկուսով: BMW-ն հաշիվ է տվել հունվարից մինեւ հուլիս 7,3 տոկոս աճի մասին, թեեւ ավտոմոբիլները ցուց են տվել 0.9 տոկոսի աճ: Ամենից շատ աճում են էլեկտրական մոտոցիկլետների վաճառքները: Հաշվետու ժամանակաշրջանում դրանք աճել են 77 տոկոսով՝ մինչեւ 34 հազար միավոր:
KTM-ն պատրաստվում է մինչեւ տարեվերջ վաճառել 65 հազար էլեկտրամոտոցիկլետ, իսկ 2021 թվականին վաճառքները հասցնել տարեկան մինչեւ 100 հազարի: Բացարձակ թվերով Եվրամիության երկրներում նոր ավտոմոբիլների վաճառքների գերազանցությունը միեւնույն է զգալի է՝ 15,1 միլիոն ավտոմեքենա մեկ միլիոն մոտոցիկլետների եւ մոպեդների դիմաց: Ավելի վաղ հաղորդվել է, որ Գերմանիայի տնտեսությունը, որը խոշորագույնն է Եվրամիությունում, անկում է ապրում:
Պատճառը համարում են ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրական պատերազմը, ինչը հանգեցրել է պահանջարկի նազման Չինաստանի շուկայում, առաջին հերթին ավտոմոբիլային շուկայում: 2019 թվականի երկրորդ եռամսյակում արտահանումը նվազել է 1,3 տոկոսով, ինչը դարձել է վատթարագույն արդյունքը վերջին վեց տարում: Երրորդ եռամսյակի արդյունքներով սպասվում է արտադրության կրճատում 0,2 տոկոսով: