Գիտնականները պարզել են, թե ինչպես է սմարթֆոնն ազդում ուղեղի աշխատանքի արդյունավետության վրա
Խնդիրների լուծումից շեղվելու համար շարժական հեռախոսի օգտագործումը ուղեղին չի օգնում «վերաբեռնավորվելու», այլ, ընդհակառակը, հանգեցնում է մտավոր պաշարների էլ ավելի սպառման: Այս մասին գրել է Eurekalert պորտալը:
Այս եզրակացությանն են հանգել Ռաթգերսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները՝ 414 ուսանողների մասնակցությամբ գիտափորձից հետո: Հանգստի ժամանակ մասնակիցները պետք է անցնեին թեստ:
Գիտափորձի արդյունքները ցույց են տվել, որ սմարթֆոններից օգտված մասնակիցներին թեստերի կատարման համար պահանջվել է ծախսել 19 տոկոսով ավելի ժամանակ, քան մնացածներին: Ըստ որում նրանց արդյունքը եղել է ավելի վատ. նրանք լուծել են 22 տոկոսով պակաս առաջադրանքներ, քան մյուս խմբերի ներկայացուցիչները:
Գիտնականները ենթադրում են, որ հեռախոսով շեղվելը վնասակար է այլ խնդիրների վրա օգտատիրոջ ուշադրության կենտրոնացման համար:
«Սմարթֆոնները կարող են նման արդյունք ցույց տալ, որովհետեւ էկրանին նետված նույնիսկ մեկ հայացքը մարդուն տանում է հաղորդագրությունների ստուգման, մարդկանց հետ հաղորդակցման կամ մշտապես նորացող տեղեկատվության որոնման մտքերին: Մյուս գաջեթների՝ նոութբուքերի կամ տնային համակարգիչների դեպքում դա ավելի քիչ է նկատելի»,- նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Թերրի Կուրցբերգը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: