Բաժիններ՝

Խառնում ենք, թխում և 10 րոպե անց հրավիրում սեղանի մոտ. արագ ռուլետ

Բաղադրիչներ

1. Ալյուր – 55 գ
2. Շաքարավազ – 55 գ
3. Աղ – 1/3 թ/գ
4. Փխրեցուցիչ – 1 թ/գ
5. Ձու – 2 հատ
6. Ջեմ

Պատրաստման եղանակը

1. Ալյուրը, աղը, շաքարավազը և փխրեցուցիչը խառնել, ավելացնել ձվերը և հարել՝ մինչև ստացվի միասեռ զանգված:

2. Խմորը լցնել և հարթեցնել յուղաթղթով պատված տապակի մեջ:

3. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 10 րոպե:

4. Հանել պատրաստի թխվածքաբլիթը, ջեմ տարածել խմորի վրա և ռուլետ ձևավորել:

5. Սառեցնել և զարդարել շոկոլադե ջնարակով կամ շաքարի փոշիով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս