Ուկրաինան կարող է հավակնել ՆԱՏՕ-ին անդամակցելուն. Վաշինգտտոն

ԱՄՆ-ը գտնում է, որ Ուկրաինան կարող է հավակնել ՆԱՏՕ-ին անդամակցելուն, եւ Վաշինգտոնը պաշտպանելու է այդ ուղեգիծը: Այդ մասին այսօր հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Թեյլորը «Եվրոպական ճշմարտություն»-ում հրապարակված հարցազրույցում:

«Ինչ վերաբերում է մեր կողմից աջակցությանը, ապա իմ պատասխանը հստակ է: Առկա է Միացյալ Նահանգների քաղաքականությունը, որը պաշտպանում եմ ե՛ւ ես, ե՛ւ Սպիտակ տունը, ե՛ւ պաշտպանության նախարարությունը. ԱՄՆ-ը գտնում է, որ Ուկրաինան կարող է հավակնել ՆԱՏՕ-ին անդամակցելուն, եւ մենք ուրախությամբ կողջունենք անդամակցության վերաբերյալ Ուկրաինայի հայտը»,- ասել է դեսպանության ղեկավարը:

Նա նաեւ հավաստիացրել է, որ «մինչ Ուկրաինան պատրաստվում է այդ քայլին», ԱՄՆ-ը ձգտում է օգնել նրան փոխելու, բարեփոխելու եւ ուժեղացնելու զինված ուժերը:

«Չկա ավելի լավ բան, քան շարունակել այն, ինչը դուք (Ուկրաինան) անում եք այժմ: Ես խոսում եմ ռազմական բարեփոխման մասին, համատեղ զորավարժությունների, սպառազինությունների նատօյական չափանիշներին անցնելու մասին»,- ընդգծել է Թեյլորը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս