Բաժիններ՝

20 օրվա կալանք՝ տարեց մորը ծեծելու համար. «Փաստինֆո»

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 20 օրվա կալանքի է դատապարտել 45-ամյա տղամարդուն՝ մոր նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու համար։  «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ որդին մոր նկատմամբ բռնություն է գործադրել բազմիցս, որոնց առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել, սակայն մայրը հետագայում հրաժարվել է բողոքից։

Նախկինում մեկ անգամ նաեւ դատապարտվել է՝ ծանր մարմնական վնաս պատճառելու համար։ Քրեական գործի տվյալների համաձայն՝ 2015 թվականին հեռախոսազրույցի ընթացքում իրենց քաղաքի բնակչից լսելով իր նախկին կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու մասին՝ նշված հարցի շուրջ պարզաբանում կատարելու նպատակով տանից վերցրել է դանակ ու գնացել նրա հետ հանդիպման, վիճաբանել վերջինիս հետ և առողջությանը ծանր վնաս հասցնելու դիտավորությամբ դանակով երեք անգամ հարվածել վերջինիս։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածով, եւ նա դատապարտվել է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս