Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Գերմանիայի Դաշինք 90/Կանաչներ կուսակցության դաշնային նախագահի հետ
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հուլիսի 31-ին հանդիպել է այդ երկրի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության դաշնային նախագահ Ռոբերտ Հաբեկի (Robert Habeck) հետ։
ԻնչպեսԳերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հուլիսի 31-ին հանդիպել է այդ երկրի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության դաշնային նախագահ Ռոբերտ Հաբեկի (Robert Habeck) հետ։ տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպանը զրուցակցին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները, կառավարության քաղաքականությունը տնտեսության, բնապահպանության և այլ բնագավառներում: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային, անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերին:
Երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համատեքստում քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության, տնտեսական, ինչպես նաև մշակութային և գիտական կապերի աշխուժացման ուղիները: Ընդգծվել է քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարության հետագա ամրապնդման գործընթացում։