Կարաս Վայնսը՝ Ընկերների միջազգային տոնի կապակցությամբ հայտարարում է Karas Fest-ի անցկացման մասին

Կարաս Վայնս ընկերությունը Ընկերների միջազգային օրվա  կապակցությամբ հայտարարում է Karas Fest  երաժշտական փառատոնի անցկացման մասին՝ առաջարկելով տոնը նշել խաղողի այգիներում, համտեսելով «Կարաս» գինի և համեղ ընթրիք, վայելելով շքեղ մայրամուտը՝ The Band / Armenia ու Haik Solar & Arni Rock երաժշտության ներքո:

«Ընկերության օրը հրաշալի հնարավորություն է Հայաստանում կամուրջների ստեղծման և արդեն գոյություն ունեցող կապերի ամրապնդման համար: Ուրախ միջավայրում՝ հաճելի երաժշտության ներքո, նշելով այս տոնը, մենք համախմբում ենք մեր ընկերներին, մարդկանց, ում համար ընկերությունը, նախ և առաջ, կենդանի ու անմիջական շփումն է, հավատարմությունն  ու վստահությունը»,-ասել են Կարաս Վայնս ընկերությունում:

Միջոցառումը կազմակերպվել է Կոնվերս Բանկի աջակցությամբ:

Karas Fest-ը անցկացվելու է հուլիսի 27-ին: Միջոցառման տոմսերը հասանելի են այս հղումով և ներառում են Երևանից տեղափոխումը, գինու հյուրասիրություն և նվերներ:

Մանրամասները՝ Կարաս Վայնս-ի ֆեյսբուքյան էջում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031