Բաժիններ՝

«ԵՄ-ն առևտրի ոլորտում ԱՄՆ-ի հետ էլ ավելի վատ է վարվում, քան Չինաստանը». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 23-ին հերթական անգամ հայտարարել է, որ Եվրամիության երկրներն առեւտրի ոլորտում Միացյալ Նահանգների հետ վարվում են էլ ավելի վատ, քան Չինաստանը:

Վաշինգտոնում ելույթ ունենալով ուսանողական խորհրդաժողովում՝ պետության ղեկավարը նշել է, որ «մի շարք երկրներ շահույթ են ստանում» ԱՄՆ-ի հաշվին: «Վատթարագույն վիրավորողներից որոշները մեր այսպես կոչված դաշնակիցներն են: Նրանք հարստանում են մեր հաշվին առեւտրի ոլորտում: Եվրամիությունը մեզ համար ավելի վատն է առեւտրի ոլորտում, քան Չինաստանը: Ոչ ոք չէր էլ մտածի այդ մասին»,- պնդել է նա:

«Նրանք՝ Եվրամիությունը, սպանում են մեզ: Այն (ԵՄ-ն) սեղծվել է, որպեսզի մեզնից առաջ անցնի տնտեսական ոլորտում, եւ, այնուամենայնիվ, մենք պաշտպանում ենք նրանց ՆԱՏՕ-ի միջոցով: Այդ կերպ նրանք հարստանում են մեր հաշվին առեւրի բնագավառում, իսկ մենք պաշտպանում ենք նրանց զինված ուժերի միջոցով»,- կարծում Է Միացյալ Նահանգների ղեկավարը: Նա վերստին քննադատության է ենթարկել դաշինքի մասնակից շատ երկրների պաշտանության համար ծախսերը համախառն ներքին արդյունքի մինչեւ 2 տոկոս բարձրացնելուց հրաժարվելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս