![](/banners/BeFunky-design.jpg)
«Նրանք վաստակում են, մինչ մենք «ծերանում» ենք». FaceApp հավելվածը վերջին 10 օրում 1 մլն դոլար է վաստակել. Forbes
![](https://168.am/wp-content/uploads/2019/07/110522.jpg)
FaceApp հավելվածը հուլիսի կեսերին իր հայտնիության գագաթնակետին ավելի քան 1 մլն դոլար է վաստակել: Այս մասին գրում է Forbes-ը՝ հղում անելով բջջային հավելվածների շուկայի վերլուծությամբ զբաղվող App Annie ընկերությանը:
Խոսքը հուլիսի 9-19-ն ընկած ժամանակահատվածի մասին է, որի ընթացքում հավելվածը ներբեռնել են 6,5 մլն անգամ:
Մեծ մասը՝ 746 000 դոլար, ստացվել է Apple-ի օգտատերերից:
Ամբողջ պատմության ընթացքում FaceApp-ը ներբեռնվել է 73,2 մլն անգամ և վաստակել է 11,6 մլն դոլար, գրում է Forbes-ը:
FaceApp բջջային հավելվածը, որը մշակել է ռուսական Wireless Lab ընկերությունը, թույլ է տալիս «ծերացնել» օգտատիրոջը: Այն վերջին օրերին հայտնիության ռեկորդներ է սահմանել ռուս, հայ և այլ երկրների օգտատերերի շրջանում: