«Նաիրին իմ օգնականն է բոլորիդ հերթով կլսի, կգրանցի Ձեր խնդիրները». Վարչապետը Շիրակի մարզում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում է՝ մասնակցելու «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» գործարար համաժողովին: Բնակիչները Ն.Փաշինյանին դիմավորեցին ու դիմեցին խնդրանքով, նամակներով, բողոքներով:
Վարչապետը խոսեց, լսեց ու դիմեց բնակիչներին՝ «Նաիրին իմ օգնականն է, բոլորիդ հերթով կլսի, կգրանցի Ձեր խնդիրները» :
Գյումրիի Տեխնոպարկում «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային բիզնես-համաժողովի շրջանակներում տեղի է ունենալու պանելային քննարկում։
Մինչ քննարկումը Նիկոլ Փաշինյանը քայլեց բացօթյա ցուցասրահներով, ծանոթացավ մարզում տուրիզմի,արտադրական հնարավորություններին, նոր նախաձեռնություններին:
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Իմ քայլը հանուն Շիրակի» գործարար համաժողովին.20.07.2019
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Իմ քայլը հանուն Շիրակի» գործարար համաժողովին.20.07.2019
Gepostet von Ազատություն ռադիոկայան am Samstag, 20. Juli 2019
Զարուհի Դիլանյան