Պանրով բլիթներ
Բաղադրիչներ
1. Կաթ – 1.5 բաժակ
2. Ձու – 2 հատ
3. Ալյուր – 1 բաժակ
4. Պանիր – 150 գ
5. Աղ – 1 թ/գ
6. Շաքարավազ – 1 թ/գ
7. Փխրեցուցիչ – 1 թ/գ
8. Բուսական յուղ – 2 ճ/գ
9. Սամիթ – ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1. Տաք կաթը խառնել շաքարավազի, աղի և ձվերի հետ: Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը: Պանիրն անցկացնել քերիչով և ավելացնել զանգվածին:
2. Այնուհետև ավելացնել մանրացված կանաչին և բուսայուղը:
3. Լավ խառնել և երկու կողմից տապակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը