Բաժիններ՝

Վենեսուելայում ստեղծել են հանձնաժողով ճգնաժամից դուրս գալու ուղիների քննարկման համար

Վենեսուելայի կառավարությունը եւ ընդդիմությունը համաձայնության են եկել ստեղծելու հանձնաժողով քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիների քննարկման համար, որը կգործի մշտական հիման վրա: Հուլիսի 11-ին այդ մասին հաղորդել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը, որը միջնորդ է հանդես գալիս բանակցային գործընթացում։

«Հաղորդում ենք, որ Վենեսուելայի առաջատար քաղական ակտորների ներկայացուցիչները շարունակում են Օսլոյում սկսված բանակցությունները: Այդ գործընթացի շրջանակներում ստեղծվել է հանձնաժողով, որը կաշխատի մշտական եւ օպերատիվ հիման վրա, այն հնարավորությունների շրջանակներում, որոնք տրամադրում է (Վենեսուելայի) Սահմանադրությունը՝ համաձայնեցված որոշման մշակման նպատակով»,- ասված է Նորվեգիայի ԱԳ նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշված է, որ բանակցությունների մասնակիցները պետք է դրսեւորեն «առավելագույն զգուշություն այդ գործընթացի վերաբերյալ իրենց դիտողություններում եւ հայտարարություններում»: Նախօրյակին Բոլիվարյան Հանրապետության կապի եւ տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ Վենեսուելայի ընդդիմության հետ բանակցությունների գործընթացը հաջող է անցնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս