Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կմեծացնեն Սիրիայում զորախումբը. Foreign Policy
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համաձայնել են Սիրիա ուղարկել հավելյալ զորախմբեր այնտեղից հեռացող ամերիկացի զինվորականների փոխարեն: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ վկայակոչելով Foreign Policy-ն։
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ԱՄՆ-ի միակ գործընկերն են, որոնք դեռևս Սիրիայում զորախմբեր ունեն:
«Այդ երկրները պարտավորվում են մեծացնել զորքերի թվաքանակը 10-15 տոկոսով: Այլ երկրներ նույնպես կարող են որոշ քանակությամբ զինվորներ ուղղել, սակայն դրա դիմաց պետք է վճարեն ԱՄՆ-ին»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:
ԱՄՆ-ը և նրա գործընկերները 2014 թվականից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայում և Իրաքում օպերացիա են անցկացնում: