Արսեն Թորոսյանը հանդիպել է «Դեղ արտադրողների միություն» ՀԿ ներկայացուցիչների հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում-քննարկում է ունեցել «Դեղ արտադրողների միություն» հասարակական կազմակերպության տնօրենի և անդամ հանդիսացող դեղ արտադրող ընկերությունների հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպմանը քննարկվել է դեղերի շրջանառության պետական կազմավորման ոլորտում փորձաքննությունների վճարների սահմանման հիմնահարցերը:

Կողմերը ներկայացրել են իրենց մտահոգությունները դեղերի գրանցման և լավ ուսումնասիրված բժշկական կիրառություն ունեցող վերարտադրված դեղերի գրանցման ընթացակարգերի վերաբերյալ:

Նախարար Արսեն Թորոսյանի կողմից հանձնարարվեց առողջապահության նախարարության դեղերի քաղաքականությունը մշակող և իրականացնող աշխատակիցներին պարբերաբար իրականացնել քննարկումներ, հանդիպումներ` վերջիններիս կողմից բարձրացված հարցերին և խնդիրներին լուծումներ տալու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031