««Բարսային» պարտվելուց հետո ՊՍԺ-ն չխոսեց մրցավարության մասին». Տիագո Սիլվան՝ Մեսսիին
Բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան մեկնաբանել է Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի հայտարարությունները:
Կիսաեզրափակչում Բրազիլիային պարտվելուց հետո Մեսսին նշել էր, որ մրցավարները կոռումպացված են, և հենց նրանք են մեղավոր, որ Արգենտինայի ընտրանին չկարողացավ դուրս գալ եզրափակիչ:
«Այստեղ դժվար է ինչ-որ բան բացատրելը: Երբեմն պարտությունից հետո մենք սկսում ենք մեղադրել ուրիշներին:
Տխուր է: 1:6 պարտվելուց հետո, չնայած մրցավարների սարսափելի որոշումներին, մենք ոչինչ չասացինք: «Բարսային» պարտվելուց հետո ՊՍԺ-ն չխոսեց մրցավարության մասին:
Պետք է հարգել պատմությունը: Բրազիլիայի հավաքականն ունի 5 աստղ (Աշխարհի առաջնությունը հաղթելու համար): Դրանցից ոչ մեկը գողացված չէ նրանցից»,- ասել է Սիլվան:
Սիրարփի Աղաբաբյան