Բաժիններ՝

Մեկնարկեց Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ գործով դատական նիստը․ Գրիգորյանը նիստին ներկա չէ. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեկնարկեց  Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Մանվել Գրիգորյանը նիստին ներկա չէ։ Ներկա են պաշտպաններ Լևոն Բաղդասարյանը, Կարեն Քամալյանը, գործով ամբաստանյալ Նազիկ Ամիրյանը, ինչպես նաև` դատախազներ Վահե Դովմազյանը եւ Հայկ Պետրոսյանը։

Դատավորը հայտնեց, որ Նաիրի ԲԿ-ից ստացվել է գրություն, ըստ որի՝ այսօրվա դատական նիստին Մանվել Գրիգորյանը չի կարող մասնակցել՝ ելնելով առողջական վիճակից։ Այս պայմաններում դատական նիստը ենթակա է հետաձգման։

Իսկ մինչ դա դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ պաշտպանական կողմից ստացվել է միջնորդություն, որով պաշտպանները խնդրում են անհապաղ փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը։ Դատավորը հայտնեց, որ պաշտպան Արսեն Մկրչյանը դատարանի հուլիսի 3-ի որոշումը որակել է թերի եւ սխալ եւ պահանջել է, որ այն վերացվի, սակայն պաշտպանը չի նշել, թե Քրեական դատավարության օրենսգրքի որ հիմքով է կրկին ներկայցվում այդ միջնորդությունը։

Լեւոն Բաղդասարյանը պարզաբանեց, որ միջնորդությանը կից ներկայացվել էր հիվանդությունների ծանրությունը փաստող փաստաթութղթ․«Կա մի դեղատեսակ, որը ՀՀ-ում գրանցված չէ, եւ այդ պայմաններում հնարավոր չէ օգտագործել։ Մենք ասում ենք, որ կամ անձը պետք է տեղափոխվի արտերկիր, կամ պետք է փոխվի խափանման միջոցը, եւ տնային պայմաններում նա փորձի այդ դեղամիջոցով եւ այլ միջոցներով բուժում ստանալ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս