«Մեծ նյութ ու առիթ». Ե՞րբ կքննարկի խորհրդարանը Վահե Գրիգորյանի նամակը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Տասն օր առաջ ստանալով ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակը՝ սահմանադրական ճգնաժամի մասին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե պատրաստվում է այն ուղարկել մյուս 131 պատգամավորներին։ «Կարծում եմ, որ քննարկման մեծ նյութ եւ առիթ կա»,- հավելեց Միրզոյանը։
Երեկ պատգամավորների շրջանում մեր հարցախույզից պարզեցինք, որ նամակի քննարկման ժամկետները դեռ անորոշ են, չնայած պատգամավորներն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով (Malbri) ստացել են նամակը, սակայն քննարկման ո՛չ օրվա, ո՛չ տեղի ու ժամի մասին պայմանավորվածություն չկա»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: