Ինչո՞ւ Փաշինյանին Վիետնամում չընդունեց երկրի ղեկավարը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում էր։

Հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրը, Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն Սուան Ֆուքի հետ, իսկ հուլիսի 6-ի առավոտյան՝ Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ:

Սակայն, ուշագրավ է այն հանգամանքը, որ մեր երկրի դե յուրե և դե ֆակտո ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի հանդիպել Վիետնամի նախագահի հետ, ով հանդիսանում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ղեկավարը։

168.am-ի տեղեկություններով՝ Վիետնամի նախագահը չի ընդունել Նիկոլ Փաշինյանին, քանի որ Վիետնամ այցը դեպի Սինգապուր այցի ընթացքում, վերջին պահին, հապճեպ նախաձեռնած այց է եղել, և, բացի դրանից, Վիետնամը նախագահական կառավարման համակարգ ունեցող երկիր է, և Վիետնամի նախագահը՝ իր կարգավիճակի համաձայն, հանդիպում է միայն տվյալ երկրի նախագահի հետ։

Տեսանյութեր

Լրահոս