Թրամփի վարկանիշը ռեկորդային նշագծի է հասել տնտեսությունում ԱՄՆ-ի հաջողությունների պատճառով
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է պաշտոնակալության պահից ի վեր առավելագույն ցուցանիշին նրա վարչակազմի հաջող տնտեսական քաղաքականության շնորհիվ: Այդ մասին են վկայում հասարակական կարծիքի հարցման՝ հուլիսի 7-ին հրապարակված արդյունքները, որը կատարել է Langer Research Associates սոցիոլոգական ծառայությունը՝ ABC հեռուստաընկերության եւ The Washington Post թերթի պատվերով:
Բերված տվյալների համաձայն՝ պետության ղեկավարի պաշտոնում Թրամփի աշխատանքին հավանություն է տալիս հարցման մասնակիցների 44 տոկոսը: Հակառակ դիրքորոշումն է բռնում հետազոտության մասնակիցների 53 տոկոսը: Ավելի վաղ ABC-ի եւ The Washington Post-ի հարցումների անցկացման ամբողջ ժամանակ Թրամփի աշխատանքին դրական գնահատում է տվել հարցվածների 42 տոկուսից ոչ ավելին: Այդ ցուցանիշը գրանցվել է 2017 թվականի ապրիլին:
Հետազոտողների գնահատումներով՝ Թրամփի ժողովրդականության աճը կապված է այն բանի հետ, որ տնեսական ոլորտում նրա քաղաքականությունը հարցման մասնակիցները մեծավ մասամբ համարում են հաջող: Դրան դրական գնահատական է տվել հարցման մասնակիցների 51տոկոսը, բացասական՝ 42 տոկոսը: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի նախագահի արտաքին քաղաքականությունն արդյունավետ է համարում հարցվածների 40 տոկոսը, անարդյունավետ՝ 55 տոկոսը: Առնվազն 37 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը պետք է սկսի Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգ, հակառակ կարծիքին է 59 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: