Բաժիններ՝

4 հնդիկ փորձել է Հայաստանի սահմանն ապօրինի հատելով անցնել Թուրքիա. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ Հնդկաստանի 4 քաղաքացի մեղադրվում են Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատման փորձ անելու մեջ. նրանք փորձել են անցնել Թուրքիա։

Դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի Փշատավան գյուղի մոտ. Հնդկաստանի քաղաքացիները՝ բոլորն էլ արակա սեռի, «Ջանֆիդա» սահմանապահ ուղեկալի հատվածում հաղթահարել են ինժեներատեխնիկական կառույցները եւ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության փորձել ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը և անցնել Թուրքիայի Հանրապետության տարածք, սակայն սահմանային էլեկտրաազդանանշանային համալիրը գործարկվել է եւ բոլորն էլ բռնվել են սահմանապահ ուղեկալի զինծառայողների կողմից:

4 անձանց նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու համար, բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործը կքննվի Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս